ՀՀՇ-ի հայտնի Գևորիկը, «դավանափոխ» լինելով, ոչ միայն քաղաքական դրսևորման նոր հնարավորություն է ստացել, այլև շատ կոնկրետ բիզնես է գտել իր համար: Նա կանգնում է ՀՀԿ գրասենյակի բակում և հրահանգում, թե ում մեքենան որտեղ պետք է կանգնեցվի: Հատկապես ուշադիր է, որ Հովիկ Աբրահամյանի մեքենայի տեղում ոչ ոք մեքենա չկանգնեցնի, գրում է «Հրապարակը»:
Ըստ թերթի` Գևորիկն անվճար չի ծառայում իր նոր կուսակցությանը, ղեկավարությանը տեսնելով՝ մոտենում, գումար է ուզում ծառայության համար: Երբ թերթի թղթակիցը փորձել է լուսանկարել արդեն ՀՀԿ-ի Գևորիկին «կուսակցական ակտիվ գործունեության պահին», վերջինս փախել՝ գոռալով. «Ինձ չնկարես, սադրիչ»: