ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն վերջնական որոշում է կայացրել` 2007 թվականի նման անձամբ գլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը 2012-ի խորհրդարանական ընտրություններին, իր տեղեկությունների վրա հիմնվելով` գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Սերժ Սարգսյանը մտադիր է միայնակ իրականացնել ՀՀԿ նախընտրական քարոզչությունը և իր հետ նախընտրական հանդիպումներ չտանել ՀՀԿ վերնախավի և կառավարության ներկայացուցիչներին, որոնք միայն տհաճ զգացողություններ են առաջացնում հայ հանրության շրջանում և իրենց դեմքով հակաքարոզչություն իրականացնում», – նշում է օրաթերթը: