Home / Հայաստան / Երևանում նոր ճանապարհների կառուցումն ընթացքի մեջ է

Երևանում նոր ճանապարհների կառուցումն ընթացքի մեջ է

Մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկը բեռնաափելու նպատակով նոր ճանապարհահատվածների կառուցման ծրագրի հետ կապված`քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ շինարարության և բարեկարգման վաչության պետը ներկայացրել է, որ Ուլնեցու փողոցից դեպի Ռուբինյանց փողոց ձգվող և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից Ավան տանող ճանապարհների հատվածներում կատարավել են նախապատրաստական աշխատանքներ, իսկ Լենինգրադյան փողոցից Իսակովի պողոտա տանող նոր ճանապարհի կառուցման մասով` հողահարթեցման աշխատանքներն արդեն սկսվել են: Տարոն Մարգարյանը հանձնարարել է տարվա ընթացքում նախատեսված ծրագրի ցանկում ընդգրկել նաև Հալաբյան-Աբելյան ճանապարհահատվածի շինարարությունը: