Ֆրանսիացի նյարդաֆիզիոլոգների բազմամյա հետազոտությունները ապացուցել են, որ հեռուստացույցն ի վիճակի է ազդել մարդու սեքսուալ ակտիվության վրա: Հեռուստատեսային հաղորդումները նպաստում են հավելյալ հորմոնների արտադրմանը, որոնք հետագայում կարող են պակասել լիարժեք սեռական ակտի ժամանակ: Հեռուստացույցի առջև անցկացրած երեկոն կարող է նվազեցնել մարդկանց սեռական ցանկությունները, գրում է medikforoum.ru կայքը:
Սերիալների հանդեպ կիրքը կարող է հանգեցնել կանանց մոտ լիբիդոյի նվազեցմանը. ապացուցում են գիտնականները: Սերիալների առանձնահատկությունը նրանում է, որ դրանք ստիպում են դիտել դրանք հնարավորինս շատ: Միաժամանակ, ինչպես պարզվել է, սերիալ դիտող կանանց մոտ միևնույն հորմոնների արտադրություն է տեղի ունենում, ինչ որ սեռական գրգռվածության ժամանակ, պարզապես նվազ քանակությամբ:
Գիտնականները նաև պարզել են, որ միաժամանակ ուղեղի հաճույքի կենտրոնը մշտապես գրգռված վիճակում է գտնվում, մինչև չսպառվի` արտադրելով հորմոնների ողջ քանակությունը: Այդ վիճակում կինը պարզապես ի վճակի չէ պատասխանել տղամարդու ցանկություններին, նրա օրգանիզմին ժամանակ է պետք, որպեսզի ուղեղը «վերաբեռնավորվի» և կրկին սկսի անհրաժեշտ էնդորֆինների արտադրությունը: