Մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից տարածքում գտնվող «Հայաստան» հանրախանութը գրավի դիմաց կհանձնվի «Ամերիաբանկ»-ին, գրում է «Ժողովուրդը»: Ըստ թերթի` մի քանի օր առաջ բանկի աշխատակիցները գնացել են «Հայաստան» և ծանուցագրեր բաժանել հանրախանութի աշխատակիցներին, որի համաձայն նրանք պարտավոր են կամ մինչև հունվարի 24-ը լքել տարածքը, կամ բանկի հետ նոր պայմանագիր կնքել՝ հետագա գործունեությունը շարունակելու համար:
Սակայն հանրախանութի գործադիր տնօրեն Հայկազ Հարությունյանը թերթի հետ զրույցում հերքել է վերը նշված տեղեկությունը՝ ասելով, թե «Հայաստան»-ն իրենցն է, և որևէ մեկն իրավունք չունի իրենց սեփականության նկատմամբ ոտնձգություն իրականացնել:
«Ժողովուրդը» պնդում է, սակայն, որ հանրախանութի աշխատակիցներն այլ պատասխան տվեցին, սակայն չցանկացան ներկայանալ` նշելով, որ իրենց արգելել են լրագրողներին որևէ տեղեկություն հայտնել: