Երեկ ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Արտաշատի Այգեպատ գյուղի 22 և 27-ամյա երկու բնակչի:
Պարզվել է, որ նրանք հունվարի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, տներից մեկի երկրորդ հարկի հյուրասենյակից գողացել են «Պանասոնիկ» հեռուստացույց և էլեկտրական հոսանքի կարգավորիչ` պատճառելով մոտ 500.000 դրամի նյութական վնաս:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նրանք հունվարի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, մեկ այլ տնից համանման եղանակով գողացել են ոսկյա զարդեր, արծաթե մատանի, հուշանվեր և 4.000 դրամ` պատճառելով մոտ 460.000 դրամի նյութական վնաս, իսկ հունվարի 2-ին, ժամը 23.00-ի սահմաններում, մեկ այլ տնից` «Նոութբուք» համակարգիչ` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Երիտասարդները ձերբակալված են: