Home / Հայաստան / Երևանի փողոցներն ու մայթերը մաքրելու համար մոտ 200 տ. աղ է օգտագործվել

Երևանի փողոցներն ու մայթերը մաքրելու համար մոտ 200 տ. աղ է օգտագործվել

Երևանում տեղացած ձյան հետևանքները վերացնելու, փողոցներւմ անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով՝  հունվարի 23-ի երեկոյան ժամերից սկսած և անցած գիշերվա ընթացքում բոլոր վարչական շրջանների  համապատասխան կառույցների կողմից աշխատանքներ են իրականացվել փողոցներում անխափան երթևեկությունն ապահովելու համար:

Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը Երևանի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 194,2 տ տեխնիկական աղ և 436,3 խմ ավազ, գործի է դրվել 128 հատուկ մեքենամեխանիզմ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ներկայում վարչական շրջաններում աշխատանքներ են տարվում բակային տարածքներում ձյան մաքրման ուղղությամբ։