Home / Հայաստան / ԼՂՀ-ում ադրբեջանցի զինծառայող են կալանել

ԼՂՀ-ում ադրբեջանցի զինծառայող են կալանել

Երեկ ժամը 15:30-ի սահմաններում ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում ղարաբաղյան կողմն անցնելու պահին կալանել են Ադրբեջանի քաղաքացի:

Կալանավորվածը եղել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի համազգեստով, առանց տարբերիչ նշանների: Նա իր մոտ ունեցել է զինվորական գրքույկ` 1990թ. ծնված ԱՀ Լենքորանի շրջանի բնակիչ, կրտսեր սերժանտ Ախունդզադե Մամեդբագրըու Թալիբ-օղլուի անունով:

ԼՂՀ իրավասու մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները:

ԼՂՀ իշխանությունները տեղի ունեցած միջադեպի մասին իրազեկել են Ստեփանակերտում հավատարմագրված Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) և ԵԱՀԿ գրասենյակներին: