Հունվարի 22-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ-արևմտյան թաղամասի բնակիչները գիշերային այցելուներ են ունեցել, որոնք ներկայացել են որպես ոստիկանության անձնագրային բաժանմունքի աշխատակիցներ, գրում է «Երկիր» թերթը:
Ըստ թերթի` երբ բնակիչներից մեկը փորձել է ճշտել, թե ինչու են ստուգում անձնագրերը, այն էլ՝ այդ ուշ ժամին, անսպասելի հյուրերը պարզաբանել են, թե ցանկանում են պարզել անձնագրերի վավերականությունը: Բացի դրանից՝ նրանք գրանցել են բնակիչների անձնագրային տվյալները: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ գործընթացի հետևում կանգնած է այդ ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ):