Ֆրանիսան օրինակ կծառայի այլ երկրների համար, որպեսզի հասկանան, որ ցեղասպանության ժխտումը նույնքան մեծ հանցանք է, որքան դա իրագործելը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման մեկնարկին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` շնորհակալական խոսք ուղղելով Ֆրանսիային` երեկ Սենատում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունելու համար:
Նրա դիտարկմամբ` երեկ Սենատում տեղի ունեցած քվեարկությունը ևս ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ճիշտ քաղաքականություն են վարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: