Home / Հայաստան / Ատամնաբույժը պողպատի փոխարեն թղթերի կարիչներ է տեղադրել հիվանդների խոռոչներում

Ատամնաբույժը պողպատի փոխարեն թղթերի կարիչներ է տեղադրել հիվանդների խոռոչներում

ԱՄՆ-ում  նախկին ատամնաբույժն իրեն մեղավոր է ճանաչել ատամի արմատների խոռոչի բուժման ժամանակ չժանգոտվող պողպատի փոխարեն որպես ամրացնող նյութ թղթերի համար նախատեսված կարիչներ օգտագործելու մեջ:

Բժիշկ Մայքլ Կլերը մեղավոր է ճանաչվել դատարանի կողմից նաև մի շարք այլ հոդվածներով: Նա մեղադրվում է նաև առողջապահական ծրագրերով պետությունից խաբեությամբ 130,000 դոլար կորզելու, հարձակման և ծեծի ենթարկելու, ապօրինաբար դեղահաբեր դուրս գրելու և վկաներին վախեցնելու մեջ:

Իշխանությունները նշել են, որ չժանգոտվող պողպատի փոխարեն նա սովորաբար օգտագործել է թղթերի ամրացման համար օգտագործվող կարիչներ` գումար խնայելու նպատակով:

Գլխավոր դատախազ Մարթա Քոուքլին նշել է, որ նման կարիչները կարելի է օգտագործել որպես ժամանակավոր ամրացուցիչ, բայց 53-ամյա Քլերը օգտագործել է դրանք որպես մշտական ֆիքսող նյութ: