«Երկիր» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ համամասնական ցուցակում իրենց տեղերն արդեն ունեն «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, Քրիստոնեա-դեմոկրատական Միության նախագահ Խոսրով Հարությունյանը և «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։
Թերթը գրում է, որ դժվար է Վազգեն Մանուկյանի հարցը, քանի որ «շշուկներ կան, որ ՀՀԿ ղեկավարությունը փոշմանել է նրան խորհրդարան բերելու մտադրությունից»։
Համաձայն «Երկրի», փակված է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին ընդգրկելու հարցը։