Home / Հայաստան / Եգիպտոսում նստացույցով կնշեն հեղափոխության մեկ տարին

Եգիպտոսում նստացույցով կնշեն հեղափոխության մեկ տարին

Եգիպտոսի բնակչությունն այսօր նստացույցի է դուրս գալու մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում` նշելու Եգիպտական հեղափոխության մեկ տարին, որի արդյունքում գահընկեց արվեց 30 տարի երկիրը ղեկավարած նախագահ Հոսնի Մուբարաքը:

Իշխանության եկած ռազմական ուժերը պատրաստվում են զանգվածային տոնակատարություններ անցկացնել Ալեքսանդրիայում և Կահիրեյում, ավիաշոու և հրավառություն իրականացնել ողջ երկրով մեկ:

Իշխանությունները կոչ են արել պահպանել «հունվարի 25-ի ոգին, որը միավորել է եգիպտացի ժողովրդին, տղամարդկանց ու կանանց, երիտասարդներին ու ծերերին, մահմեդականներին ու քրիստոնյաներին»:

Այդուհանդերձ, ակտիվիստները, պնդում են, որ հեղափոխությունը առևանգել է Հուսեյն Տանտավին, ով երկու տասնամյակ պաշտպանության նախարար լինելով, այժմ էլ ղեկավարում է ռազմական խորհուրդը:

«Չորեքշաբթի մենք պետք է դուրս գանք փողոց ոչ թե տոնելու հեղափոխությունը, որը իր նպատակները կյանքի չի կոչել, այլ խաղաղ կերպով ցույց տալու մեր նպատակներին հասնելու հարցում ունեցած վճռականությունը»,- Ալ-Մասրի ալ-Յում անկախ օրաթերթում գրել է ժողովրդավարամետ ակտիվիստ և վիպասան Ալա ալ-Ասվանին:

Այդ նպատակներն է. «ապրել արժանապատվորեն, արդարություն հաստատել, գտնել նահատակների մարդասպաններին և հասնել նվազագույն հասարակական արդարության»,-գրել է նա: