Կիպրոսի Լիմասոլ քաղաքում փետրվարի 28-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի ազգային հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ հաջորդ օրը մեր թիմը հանդիպելու է Կանադայի ընտրանու հետ:
«Հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստներ դիտարկելն է: Ազգային հավաքականը Կիպրոսում կհավաքվի ընդլայնված կազմով, կհրավիրվի 26-28 ֆուտբոլիստ: Երկու հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու: Կլինեն նաև նոր անուններ: Ավելի շատ խաղային ժամանակ կտրամադրվի այն ֆուտբոլիստներին, ովքեր անցած մրցաշրջանում քիչ են դուրս եկել խաղադաշտ», – իրար հաջորդող խաղերի մասին ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: