ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսսելխոզբանկ»-ի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը բանկի պատվիրակության հետ քննարկել է մեր երկրում «Ռոսսելխոզբանկ»-ի գործունեության հնարավորությունները: Արդյունավետ գործունեություն ծավալելու դեպքում, ՀՀ նախագահի խոսքով, «Ռոսսելխոզբանկ»-ը կարող է իր որոշակի ներդրումն ունենալ նաև հաջողությամբ զարգացող հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններում:
Դմիտրի Պատրուշևը Սերժ Սարգսյանին ներկայացրել է «Ռոսսելխոզբանկ»-ի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը` ընդգծելով, որ բանկը նպատակ ունի Հայաստանում համագործակցություն ծավալել գյուղատնտեսության ոլորտում՝ նպաստելով ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը: Իբրև առաջին քայլ, Դմիտրի Պատրուշևի հավաստմամբ, նախատեսվում է Հայաստանում «Ռոսսելխոզբանկ»-ի ներկայացուցչության հիմնում: