Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում Աժ պատգամավորի թեկնածու է առաջադրվելու նաև Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, որին, ըստ ամենայնի, կսատարի «Բարգավաճ Հայաստանը»։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրների վրա:
Թերթը նշում է, որ այս ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունի նաև ՕԵԿ-ական, Տավուշի նախկին փոխմարզպետ Վահե Վարդապետյանը: Գործող պատգամավոր, նախկին ՕԵԿ-ական, Երևանի գարեջրի գործարանի սեփականատերերից Հակոբ Հակոբյանի առաջադրման հարցում դեռևս հստակություն չկա։