Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին` Պիեր Սարկոզին, Օդեսայի հիվանդանոցում է հայտնվել տեղի փակ ակումբներից մեկում ողջ գիշեր դիջեյական վահանակի մոտ նվագելուց հետո:
Սարկոզի կրտսերը հիվանդանոցում է գտնվում Ուկրաինայի Պետական անվտանգության ծառայաության վերահսկողության տակ:
Ողջ գիշեր տևած երեկույթից հետո Պիեր Սարկոզին վատ է զգացել իրեն և տեղափոխվել հիվանդանոց:
ԱԳՆ աղբյուրները հաղորդում են, որ այսօր նախատեսվում է Պիեր Սարկոզիին Ֆրանսիա տեղափոխել:
Պիերը ծնվել է 1985 թվականին Նիկոլա Սարկոզիի և Մարի Դոմինիկ Կյուլոլիի ամուսնությունից: Նա բավական հայտնի դեմք է Ֆրանսիայի երաժշտական աշխարհում: