«Նուբարաշեն» ՔՀԿ-ի երկու բանտարկյալներ հացադուլ են սկսել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով` ցմահ դատապարտված Խաչատրյանը և Չաքրյանը հացադուլը սկսել են հունվարի 22-ին: Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ` նրանք տեղափոխվել են առանձին խուցեր և գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Ցմահ դատապարտյալները պահանջում են օրենքով նախատեսված կարգով վերանայել իրենց գործերը և իրենց պատիժները համապատասխանեցնել ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխություններին:
Նշենք, որ նախորդ տարի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, սպանության դիմաց պատժաչափ է մտցվել` 12-20 տարվա ազատազրկում, իսկ նախկինում կար միայն 15 տարի և ցմահ ազատազրկում: