2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առաջինը համագումարն է անելու և իր «քարտերը» բացելու է «Օրինաց երկիր» կուսակցությունը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ ՕԵԿ-ը որոշել է հաջորդ շաբաթ հրապարակել իր ցուցակը:
Նախնական տվյալներով` հաջորդ շաբաթ կայանալիք քաղխորհրդի նիստի ժամանակ Արթուր Բաղդասարյանն ասելու է, որ ՕԵԿ-ը մասնակցելու է ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով, ինչպես նաև հրապարակելու է մեծամասնականով մասնակցողների անուններն ու տարածքները։