ՕԵԿ-ում աճուրդ է հայտարարված. ավանդույթի համաձայն՝ ԱԺ-ում հայտնվելու ցանկություն ունեցողները պետք է մանդատն «արդար քրտինքով» նվաճեն, այսինքն՝ վճարեն, գրում է «Երկիր»-ը: Համաձայն թերթի` սա բոլոր պատգամավորներին չի վերաբերում: Օրինակ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չի վճարելու, նա , իհարկե, լինելու է ՕԵԿ-ի համամասնական ցուցակում շատ ավելի թանկ գնով՝ նրա ուսերին է ՕԵԿ-ի վարկանիշը «դոշ տված» պաշտպանելու պարտականությունը:
ՕԵԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները պնդում են, որ Արթուր Բաղդասարյանին արդեն տեղեկացրել են, որ ՕԵԿ-ին 7 տեղից ավել չեն տալու, և այժմ նա մտածում է` ինչպես բաժանել այդ 7 տեղերը, երբ շատերին է խոստացել: