Home / Հայաստան / Կառավարությունն առաջարկել է չանցնել «ամառային ժամանակի»

Կառավարությունն առաջարկել է չանցնել «ամառային ժամանակի»

ՀՀ կառավարությունն այսօր քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը։

Հեղինակների կարծիքով` նախագծի ընդունման դեպքում Հայաստանը կվերադառնա նորմալ գոտիական ժամանակի, ինչը դրականորեն կանդրադառնա մարդկանց առողջության վրա։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, գործադիրը, հասկանալի և ընդունելի համարելով օրենսդրական նախաձեռնության հիմնավորումը, գտնում է, որ նախագիծը լրամշակման կարիք ունի և ընդունելի կլինի իր առաջարկության ընդունման դեպքում։

Կառավարությունն առաջարկել է դադարեցնել մարտի վերջին կիրակի օրվանից մինչև հոկտեմբերի վերջին կիրակի օրը «ամառային ժամանակին» անցնելու գործընթացը: