Մի շարք եվրոպական երկրներում երկար տարիներ անմեղություն պահպանող տղամարդկանց համար հատուկ մասնագիտաված դպրոցներ են բացվել, որտեղ տղամարդկանց օգնում են ազատվել կուսությունից, գրում է medikforum.ru-ն:
Հոգեբանների կարծիքով` մարդկային հաղորդակցության ժամանակակից մակարդակն այնպիսին է, որ տղամարդկանց համար ավելի ու ավելի դժվար է դառնում կանանց հետ ծանոթանալ ու հարաբերություններ հաստատել: Հենց նրանց համար էլ նախատեսված են այս դպրոցները:
Դանիայում, օրինակ, վերջերս համեստ կույսերին կրքոտ սիրեկանների վերածելու դասընթացներ են անցկացվել: Դասընթացները 6 ամիս են տևում և արժեն 1500 եվրո: Վիեննայում գործընթացը մի փոքր այլ է: Այստեղ մեծ ճանաչում է վայելում «վաստակավոր» մարմնավաճառ Քեթրին Բրաուները, ում աշխատանքային փորձը մոտ 40 տարի է կազմում: Տիկին Բրաուները «զբաղվում է» բացառապես երիտասարդներով, որոնք դեռևս չգիտեն` ինչ է նշանակում կնոջ քնքշանքը: Ի դեպ, նա Ավստրիայի միակ մարմնավաճառն է, ով իր աշխատանքի համար աշխատավարձ է ստանում պետական բյուջեից: Պաշտոնապես կինը գրանցված է Առողջապահության նախարարության կազմակերպություններից մեկում որպես «պրակտիկ խորհրդատու»: