ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձին նվիրված՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամարեգային համալիրում տեղի ունենալիք տոնահանդեսի հետ կապված՝ հունվարի 27-ին, ժամը 17.00-ից մինչև 19.00-ն, ծանրաբեռնված կլինի երթևեկությունը Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից մինչև Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում, որտեղ հնարավոր է նաև երթևեկության դադարեցում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունն ու հայցում երևանցիների ներողամտությունը: