Փետրվարի 12-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ Սպիտակի քաղաքապետի թեկնածու ՀՀՇ-ական Անանիկ Նիկողոսյանն ինքնաբացարկ է ներկայացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀՇ կուսակցության անդամն ինքնաառաջադրվել էր՝ չունենալով կուսակցության որոշումը:
Սպիտակի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը համայնքի ղեկավարի ընտրություններին միակ թեկնածուն կլինի:
Սահակյանը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հորեղբորորղին է։