Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հիշեցրել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի ղեկավար Ստանիսլավ Գովորուխինին, որ երկրի ղեկավարը իրավաբանորեն իրավունք չունի սատարելու նախագահական ընտրությունների թեկնածուներից որևէ մեկին:
Նշենք, որ ավելի վաղ «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի ղեկավար Ստանիսլավ Գովորուխինը հայտարարել է, որ, իր կարծիքով, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը այնքան էլ ակտիվ չի սատարում նախագահական ընտրությունների թեկնածուին (Վլադիմիր Պուտինին):
«Ինձ զարմացնում է պատգամավոր Գովորուխինի դիրքորոշումը: Նա դժգոհ է նրանից, որ երկրի նախագահը լռություն է պահպանում և այնքան էլ ակտիվորեն չի պաշտպանում Պուտինին: Ուզում եմ հիշեցնել դրամատուրգ Գովորուխինին, որ նա իրավաբանորեն որևէ իրավունք չունի որևէ մեկին սատարելու, քանի որ հանդիսանում է երկրի նախագահը»,- ասել է Ժիրինովսկին:
«Նա «Եդինայա Ռոսիայի» նախագահը չէ: Նա դրա հետ ոչ մի կապ չունի և իրավունք ունի ոչ մեկի էլ չպաշտպանել»,- հավելել է քաղաքական գործիչը:
Ժիրինովսկին ընդգծել է, որ ռեժիսորի խոսքերում կա նաև երկրորդ իրավաբանական սխալը. ում ասես կարելի է սատարել միայն երբ սկսվի քարոզչությունը ԶԼՄ-ներում, այսինքն փետրվարի 4-ին:
Նա կարծիք է հայտնել առ այն, որ «թույլ է նախագահի այն թեկնածուի դիրքերը», ով փնտրում է «մեկին, որ իրեն սատարի»: