Երեկ երեկոյան գալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված որոշ մանրամասներ ճշտելու և պարզաբանումներ կատարելու համար հանդիպում է տեղի ունեցել կոալիցիոն երեք ուժերի ղեկավարների միջև (ՀՀԿ` Սերժ Սարգսյան, ԲՀԿ` Գագիկ Ծառուկյան, ՕԵԿ` Արթուր Բաղդասարյան), գրում է «Երկիր» օրաթերթը։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` այդ հանդիպման պատճառով հետաձգվել է ՕԵԿ-ի երեկվա քաղխորհրդի նիստը։
Գրելով երեք ուժերի փոխհարաբերությունների մասին` «Երկիրը» նշում է, որ տվյալ փուլում ՀՀԿ-ն ցանկանում է հստակեցնել ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ի հետ աշխատելու մեխանիզմը, իսկ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի փոխհարաբերություններն ավելի բարդ են, քանի որ, օրաթերթի տեղեկություններով, Ծառուկյանը ոչ մի կերպ չի համաձայնվում ձայների այն քանակին, որն առաջարկում է ՀՀԿ-ն։