Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշել է իր համամասնական ցուցակում ընդգրկել թվով 8 անկուսակցականների, ավելի ճիշտ` այլ կուսակցությունների ղեկավար քաղաքական դեմքերի, գրում է «Ժողովուրդը»:
Աժ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազամնովը թերթի հետ զրույցում, սակայն, նշել է, որ նման տեղեկություն չունի:
«Նման հարց չի քննարկվել, ուղղակի մի բան կասեմ, որ Հանրապետականը նման փորձ ունի: Իր քաղաքականությանը սատարող կամ քաղաքական գործիչներին, որոնք անկուսակցական են, կարող է ընդգրկել կուսակցության համամասնական ցուցակում: Այսօր ՀՀԿ-ի խմբակցության անդամներ կան, որոնք անկուսակցական են», – ասել է Շարմազանովը: