Հայաստանում մինչև հունվարի վերջ կցրտի. 31-ին 6-9 աստիճանով կտաքանա:
Հունվարի 27-28-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, 29-ին` արևելյան շրջաններում, 30-ի երեկոյան ժամերին` արևմտյան շրջաններում և 31-ին ամենուրեք սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ: Հունվարի 30-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ 27-28-ին ու 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք: Օդի ջերմաստիճանը 29-ին կնվազի 4-6, 30-ի գիշերը` ևս 2-4 աստիճանով: 31-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով:
Երևանում հունվարի 27-28-ին, 30-ի երեկոյան ժամերին, 31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-28-ի ցերեկը հնարավոր է ձնախառն անձրև: Մայրաքաղաքում հունվարի 29-ին և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: