Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ-Տեր Պողոսյանը երեկ տեղափոխվել է Ա.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, գրում է «Հայկական ժամանակը»: Ըստ թերթի` Տեր-Պողոսյանը գտնվում է հիվանդանոցի կոլոպրակտալոգիայի (աղիքային հիվանդությունների բուժման) բաժանմունքում և այսօր առավոտյան վիրահատվելու է:
Դատապարտյալը տառապում է աղիքային քաղցկեղով, ինչի համար նախկինում ԱՄն-ում բուժվել է: Տեր-Պողոսյանին քաղաքային հիվանդանոց տեղափոխելու լուրը հաստատել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը, բայց դժվարացել է ասել, թե հիվանդանոցում դատապարտյալին որքան կպահեն և ընդհանրապես երբևէ կվերադարձնե՞ն «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, թե ոչ: