22-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանը մահացել է 2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից:
Թորգոմը բանակ էր զորակոչվել Գյումրիից և 2011 թվականի աշնանը պետք է ավարտեր ծառայությունը: Պաշտոնական վարկածի համաձայն` Թորգոմ Սարուխանյանին դրդել են ինքնասպանության:
Թորգոմ Սարուխանյանի մոր` Լենա Սարուխանյանի կարծիքը
«Որդուս ինչ-որ գործեր են հանձնարարել կատարել, որը չի մտնում զինվորի պարտականությունների մեջ, որոնք պետք է գաղտնի մնային, և որպեսզի այդ մասին ոչ ոք չիմանա, գործն անելուց հետո իր տղային սպանել են` փորձելով ծածկել իրողությունը»:
Վերջին դատական նիստը
Հունվարի 18-ն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում նշանակված է եղել այս գործով առաջին դատական նիստը, սակայն hունվարի 18-ին ո’չ տուժողի իրավահաջորդը, ո’չ էլ իրավահաջորդի ներկայացուցիչները չեն կարողացել գնալ դատի, քանի որ Լենա Սարուխանյանին, դատի նշանակման ծանուցագիրը հասել է հենց դատի օրը, և, բնականաբար, նա չէր կարող Գյումրիից ժամանակին հասնել Ստեփանակերտ: