Home / Հայաստան / Բանակն այնպես չէ, ինչպես ցույց են տալիս սերիալում. նամակ

Բանակն այնպես չէ, ինչպես ցույց են տալիս սերիալում. նամակ

Բանակն իրականում այնպես չէ, ինչպես ցույց են տալիս «Բանակում»  հեռուստասերիալում, դրանով ոգևորում են տղաներին, բայց իրականում դժոխք է: Մի բանակում, որ սպանված զինվորի համար կարող են սուտի վկայություններ տալ, համարձակություն չեն ունենում ճիշտ իրողությունը ասել և խելացի, ծանրակշիռ, գրագետ զինվորին են սպանում, ու համարձակություն չեն ունենում, որ ասեն այդ զոհի ընկերներն են, էլ ինչ եք սպասում այդ բանակից: Այս մասին ասված է ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհված զինծառայող Թորգոմ Սարուխանյանի մոր` Լենա Սարուխանյանի նամակում:

«Ի’նչ հզոր ու հպարտ բանակի մասին է խոսքը, եթե զինվորը պաշտպանված չէ, ինչպես պաշտպանի սահմանը այն զինվորը, որ ինքը, զինվորը պաշտպանված չի զգում իրեն բանակում: Շատ վատ է, որ մեր ղեկավարության կողմից միշտ անտեսված է  բանակում սպանած զինվորները: Ինչքան ավելանում են  բանակում սպանությունները այնքան շատանում են զինվորական հեռուստասերիալները:  Ու ոչ ոք չի էլ մտածում  թե այդ հեռուստասերիալները ցուցադրելով ինչ կկատարվի  բանակում սպանված զինվորների ծնողների հետ, առանց այդ էլ անտեսված են որպես զոհված զինվորների ծնողներ»,- ասված է նամակում:

«Մի հայկական հարց էլ սա է` բանակում զինվորներին սպանելը և ինքնասպանություն դարձնելը  վերացրեք: Մի ցեղասպանություն էլ սա է կոչվում: Մենք` զինվորների մայրերս, այս ցեղասպանությունը ումի՞ց պահանջենք, որ հաստատի, որ սա էլ է ցեղասպանություն ոչ թե «ինքնասպանություն», – եզրափակում է Լենա Սարուխանյանը: