Հունվարի 30-ին մարդիկ կարող են շատ ավելի դրական էմոցիաներ ապրել, քանի որ այսօր տարվա ամենաերջանիկ երկուշաբթին է: Նախ դա պայմանավորված է նրանով, որ այսօր շատերը ստանում են տարվա առաջին աշխատավարձը և անգամ պատվիրում են ամառային ուղևորության տոմսերը:
Փաստացիորեն գիտնականները հունվարի 30-ը բնորոշում են որպես տարվա «ամեներջանիկ երկուշաբթի»:
Մանչեսթեր Մետրոպոլիտան համալսարանի առաջատար հոգեբան Դեյվիդ Հոմսը
ասել է. «Մենք բոլորս երկուշաբթի հունվարի 30-ին աշխատանքի կգնանք ավելի առույգ և կենսուրախ: Սա այն օրն է, երբ մենք հատկապես երջանիկ ենք զգում մեզ»:
Քանի որ Ամանորից հետո ֆինանսական դժվարություններով պայմանավորված հունվարն ավելի երկար է թվում, դրա ավարտը դրական էմոցիաներ է արթնացնում մարդկանց մոտ: