Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ
Գյումրիում կաշառակերության դեպք է բացահայտվել. հունվարի 29-ին մի ուսանող ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն» ֆակուլտետի դեկան, 70-ամյա Արտաշես Մկոյանը, ըստ նախնական պայմանավորվածության, հունվարի 29-ին Գյումրի քաղաքում իրենից ստացել է 150.000 դրամ կաշառք:
Կատարված հետաքննության արդյունքում պարզվել է, որ Արտաշես Մկոյանն իրականում 150.000 դրամ կաշառքը ուսանողից վերցրել է նրան առանց քննություններին և ստուգարքներին մասնակցելու դրական գնահատելու համար:
Հարուցվել է քրեական գործ: