Սիրիական Հոմս քաղաքում ի պաշտպանություն երկրի նախագահ Բաշար Ասադի կազմակերպված ակցիայի ժամանակ սպանվել է ֆրանսիացի լրագրող Դիլ Ժակյեն: Այս մասին ասված է Սիրիայում հետազոտություն անցկացնող Արաբական պետությունների լիգայի զեկույցում:
Կողմերից որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել France-2 հեռուստաընկերության թղթակցի սպանության համար: Սիրիայի կառավարությունը ստեղծել է հատուկ կոմիտե, որը պետք է զբաղվի սպանության բացահայտմամբ:
43-ամյա Ժակյեի սպանությունից հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պահանջել է Սիրիայի իշխանություններից «ամեն ինչ անել, որպեսզի այս ողբերգական դեպքը բացահայտվի»: Դեպքը բացահայտելու կոչով հանդես է եկել նաև միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը: