Home / Հայաստան / Սկանդալային FEMEN-ուհիներին ձերբակալել են Դավոսում (ՖՈՏՈՇԱՐՔ)

Սկանդալային FEMEN-ուհիներին ձերբակալել են Դավոսում (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հունվարի 29-ին FEMEN կանանց շարժման ակտիվիստները Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող 42-րդ համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ դիպուկահարների կողմից հսկվող Կոնգրես-հոլի դիմաց «Վերջ Դավոսի դավադրությանը» խորագրով բողոքի ակցիա են անցկացրել: Աղջիկները համաշխարհային առաջնորդներին իրենց պահանջները ներկայացրել են իրենց մարմիններին գրված կարգախոսներով. «Ճգնաժամ. ստեղծված է Դավոսում», «Դավոս-բանդիտական երեկույթ», «Աղքատ ենք ձեր պատճառով»:

Ակտիվիստների կայքում ասված է, որ իրենք միանում են միջազգային կորպորացիաների և համաշխարհային քաղաքական վերնախավին ուղղված համազգային դժգոհությանը:

«FEMEN-ը դեմ է հանդես գալիս Դավոսի համաժողովի աղանդավորական բնույթին, որն անցկացվում է մարդկանցից բացարձակ մեկուսացվածության մեջ: Մեր կարծիքով` Դավոսը ապագա հասարակական կառուցվածքի պրոեկցիան է, երբ երկնքում ապրողների մի խումբ կղեկավարի միլիարդների կյանքերը` նրանցից պաշտպանվելով մինչև ատամները զինված ծառաներով: Վերջ Դավոսի դավադրությանը»,- ասված է հայտարարության մեջ: Ներկայումս ակտիվիստները գտնվում են ոստիկանական բաժանմունքում: