Home / Հայաստան / ԲՀԿ-ն Շիրակի մարզում ածո՞ւխ է բաժանում

ԲՀԿ-ն Շիրակի մարզում ածո՞ւխ է բաժանում

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Գյումրիում իր կուսակիցներին է բաժանել 4-ական պարկ ածուխ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` նշելով, որ այդ տեղեկություններն իրենց հաղորդել են Ոսկե հասկ և Մարմաշեն համայնքների բնակիչները։

Թերթը գրում է նաև, որ բարեգործությունից հետո գյուղերի բնակիչներին նստեցրել են երթուղայիններ և տարել հունվարի 28-ին բանակի օրվան նվիրված Գյումրիի դրամատիկական թատրոնում կազմակերպված միջոցառմանը։

Գյուղացիների հայտնած տեղեկությունը, այնուամենայնիվ, օրաթերթի հետ զրույցում հերքել է ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը:

Չնայած դրան, թերթը պնդում է, որ գյուղացիները ոչ միայն ստացել են ածուխը, այլ նաև բողոքել են, որ այն այնքան անորակ է, որ նորմալ չի վառվում։