Home / Հայաստան / Հաղորդավարին շնորհակալություն են հայտնում «Պուտինի թաղման» համար. նրան չեն պատժի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաղորդավարին շնորհակալություն են հայտնում «Պուտինի թաղման» համար. նրան չեն պատժի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի ТВК հեռուստաալիքի լրագրող Մարիա Բուխտուևան չի պատժվի եթերում հնչեցրած սխալ բառի համար:  Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ուղիղ եթերում Բուխտուևան Վլադիմիր Լենինի աճյունը դամբարանից տեղափոխելու և թաղելու վերաբերյալ ծրագրում սխալմամբ Լենին բառի փոխարեն արտաբերել էր վարչապետ Վլադիմիր Պուտինի ազգանունը: «Պե՞տք է արդյոք թաղել Վլադիմիր Պուտինին: Այս թեման ներկայումս ակտիվ քննարկում են համացանցում»,- ասել է հաղորդավարը, ով ТВК-ում զբաղեցնում է նաև լուրերի բաժնի գլխավոր խմբագրի պաշտոնը:

«Մարիայի հետ ամեն ինչ կարգին է, նա աշխատում է, և որևէ պատժամիջոց նրան չի սպառնում: Պետք է հասկանալ, որ մենք աշխատում ենք կենդանի ռեժիմով, առանց հուշողի»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ТВК-ի լուրերի բաժնի տնօրեն Վիկտորիա Կոմարովան:

Այս թեման, ի դեպ, համացանցում մեծ աշխուժություն է առաջացրել: “Вконтакте” սոցիալական ցանցում  հենց լրագրողի անձնական էջում գրեթե ամեն վայրկյան հաղորդագրություններ են հայտնվում տարբեր օգտատերերից, հիմնականում շնորհակալական խոսքերով: Օգտատերերից մեկը գրում է, որ Մարիա Մուխտուևան առաջինը արտաբերեց այն, ինչ «կար միլիոնավոր մարդկանց մտքում»:

Օգտատերերը նաև վիրտուալ նվերներ են ուղարկում լրագրողին, ինչպես, օրինակ, «Օսկար»  մրցանակաբաշխության արձանիկ: