«Հայաստան» առևտրի կենտրոնի և «Ամերիաբանկի» կոնֆլիկտը դեռ չի լուծվել: «Հրապարակ» թերթի փոխանցմամբ` Հայրապետյանների փաստաբանները դատական կարգով վիճարկել են առևտրի կենտրոնի նկատմամբ բանկի սեփականության իրավունքի ճանաչումը:
Խոսքը մոտ 10 միլիոն դոլարի վարկային պարտավորությունների ուշացմանն է վերաբերում: Թերթը պարզել է, թե ինչ նպատակով են Հայրապետյանները վերցրել այդ վարկը, և ինչպես է պատահել, որ ծաղկող բիզնեսի պարագայում չեն կարողացել վճարել վարկերը: Պարզվում է, որ Հայրապետյանները մեկ այլ գործընկերոջ հետ որոշել են Աֆրիկայում ոսկու-ադամանդի հանք գնել, և վարկը վերցրել են այդ նպատակով: «Հրապարակի» աղբյուրը նշում է, որ հանքը Սիերա-Լեոնեում է: Բանկից վերցրած գումարը պետք է ուղղվեր այդ հանքի շահագործմանը: Հենց այդ վարկերի մարման ընթացքում էլ անցած տարվա օգոստոսից խնդիրներ են ծագել: