Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանի նյարդաբանները վստահ են, որ բացահայտել են մարդկանց մտքերը կարդալու մեխանիզմը: Այն հնարավոր է իրագործել` օգտագործելով համակարգչային ծրագիր, որը ապակոդավորում է ուղեղի գործունեությունը և այն բառերի վերածում:
Գիտնականները գտնում են, որ այս ծրագիրը թույլ կտա նաև ուղեղի հիվանդություններ և վնասվածքներ ունեցող մարդկանց ողջ կյանքի ընթացքում օգտվել այս հնարավորությունից:
Երբ հիվանդը լսում է ինչ-որ մեկի խոսքը, համակարգը վերլուծում է, թե ինչպես է նրա ուղեղն աշխատում և վերարտադրում է նրա կողմից լսված բառերը:
Գիտնականները վստահեցնում են, որ այս մեխանիզմը կարող է կարդալ նաև այն, թե ինչ է մարդը ցանկանում ասել հաջորդ պահին:
Այդուհանդերձ, գիտնականները նշում են, որ այս մեխանիզմը չի կարող լայնորեն կիրառվել ցանկացած մարդու մտքերը կարդալու համար: Նրանք կսահմանափակվեն միայն օգնության կարիք ունեցող հիվանդների ուղեղի աշխատանքը վերարտադրելու նպատակով: