Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) վերջին նիստում արդեն նախկին պատգամավոր, Հայաստանի հարցով նախկին համազեկուցող, այժմ Եվրամիության Եվրոպական հիշողության և գիտակցության պլատֆորմի նախագահ Գորան Լինդբլադը (նկարում) ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին մեղադրել է իրեն կաշառելու փորձի մեջ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Համաձայն թերթի աղբյուրների` Հայաստանի հարցով նախկին համազեկուցողը Հարությունյանին մեղադրել է նրա իսկ ներկայությամբ` ասելով, որ հայաստանցի պատգամավորը փորձել է իրեն կաշառել, որպեսզի ինքը զբաղվի հայկական լոբբիով:
Երեկ մեկնաբանությունների համար թերթը զանգահարել է Հարությունյանին, սակայն վերջինս, պատճառաբանելով զբաղվածությունը, չի լսել հարցն ու կախել է լսափողը: