Երեքշաբթի երեկոյան Մոսկվայի Սարանսկայա փողոցի շենքերից մեկի մուտքում հայտնաբերվել է որովայնի և գլխի հատվածում հրազենային վնասվածք ստացած Ադրբեջանի քաղաքացու դիակ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Մարմնի կողքին տրավմատիկ ատրճանակ և որսորդական հրացան է հայտնաբերվել:
Սպանութայան մեջ կասկածվում է նրա հայրենակիցը, ում մարմինը հայտնաբերվել է Skoda Octavia մեքենայում: Երկրորդին չի հաջողվել հեռու փախչել, նա մահացել է ենթադրաբար փոխհրաձգության արդյունքում ստացած վնասվածքներից: Երկրորդ դիակի մոտ հայտնաբերվել է հրացան և փամփուշտներ:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «սպանություն», ինչպես նաև «զենքի ապօրինի ձեռքբերման և պահպանման» հոդվածներով: