Home / Հայաստան / Էրոտիկ երազները գալիս են պատվերով

Էրոտիկ երազները գալիս են պատվերով

Շվեյցարիայի Բազել համալսարանի գիտնականները հայտարարել են «երազների մեքենայի» ստեղծման մասին: Մեխանիզմի օգնությամբ քնած ժամանակ կարելի է ընկղմվել տարատեսակ երազների մեջ` սկսած զգայական քաղցր ապրումներով էրոտիկ երազներից մինչև սարսուռ առաջացնող մղձավանջներ:

«Երազների մեքենան» խոշոր բջջային հեռախոս է հիշեցնում, որը հնարավորություն է ընձեռում ամրացնել այն անկողնու վերին հատվածում: Այն աշխատում է հեռախոսի միևնույն մեխանիզմով. սեղմում ես կոճակները, մենյուից ընտրում ես դուր եկած երազը, այնուհետև քունքին ամրացնում ես մեխանիզմին միացված սենսորային լարերը, և կարելի է վերջապես թուլանալ և քնել:

«Քնի մեքենայի» ստեղծման համար մեկուկես հազար կամավոր ուսանողներ են ընտրվել, որոնք մեկ տարվա ընթացքում ամեն օր մի քանի ժամ քնել են Բազելի համալսարանի լաբորատորիաներում:

Նորմալ առողջ մարդիկ անգամ քնի ընթացքում շարունակում են ակտիվ մտածել: Քնած ուսանողների ուղեղի գործունեությունը արձանագրվել է գերզգայուն սարքի միջոցով: Այս տվյալներին ավելացվել են նաև զարկերակի աշխատանքը, ակնաբիբերի շարժունակությունը, շնչառության ռիթմը: Այնուհետև փորձի մասնակիցներից յուրաքանչյուրը պատմել է, թե ինչ է տեսնում այդ պահին երազում: Վերլուծելով բոլոր տվյալները` գիտնականները կարողացել են պարզել մարդու ֆիզիկական վիճակի  և երազների միջև առկա կապը: Հենց այս տվյալների հիման վրա էլ ստեղծվել է քնի մեքենան, որը մարդուն տալիս է «ինքնազգացողության որոշակի ռեժիմ», երբ նա քնած է: