Փետրվարն ամենադեպրեսիվ ամիսն է մարմնի կառուցվածքի տեսանկյունից: Վիճակագրության համաձայն փետրվարին մարդիկ իրենց շատ ավելի գեր են զգում: Արևմուտքում անգամ flabruary բառ է առաջացել` flab(մարմնի ճարպային ծալքեր) և february (փետրվար) բառի միակցությունից: Սա պայմանավորված է նրանով, որ ամանորյա տոների պատճառով դիետաներն ընդհատվում են: Իսկ մարդկանց 95%-ը խոսք է տալիս իրենք իրենց սկսել նիհարել «Նոր Տարվա» հետ, սակայն չեն կարողանում պահել իրենց խոստումը հենց առաջին երկու-երեք շաբաթների ընթացքում:
WeightWatchers ասոցիացիայի կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ մարդկանց 41% -ը ամեն տարի որոշում է սկսել նիհարել հունվարի 1-ից, կամ առնվազն փոխել կենսակերպը, ավելի առողջ սնունդ օգտագործել, հրաժարվել քաղցրից և այլն: Բայց մինչ փետրվար մարդկանց 24%-ը դրժում է իրեն տրված խոստումներից առնվազն մի քանիսը:
Այդ իսկ պատճառով WeightWatchers-ը խորհուրդ է տալիս մարդկանց փոփոխել սովորությունները և նիհարելու համար մեկնարկային կետ համարել ոչ թե հունվարի 1-ը, այլ փետրվարի 1-ը: