Home / Հայաստան / Միջպետական և հանրապետական ճանապարհները հիմնականում երթևեկելի են

Միջպետական և հանրապետական ճանապարհները հիմնականում երթևեկելի են

Փետրվարի 1-ի ժամը 10.00-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին և վատ տեսանելիությանը, Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դեռևս շարունակում է փակ մնալ Սելիմի լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: