Երեկ պարզվեց, որ Հովհաննես Թումանյանի բնակարանը գնելու է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մինչդեո հայտնի էր, որ բնակարանը գնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ինչպես գրում է «Հայկական ժամանակը»` հղում կատարելով իր աղբյուրին, Սերժ Սարգսյանն է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծաոուկյանից պահանջել հրաժարվել Թումանյանի թբիլիսյան տունը գնելու ծրագրից:
Սարգսյանն իր այս դիրքորոշումը բացատրել է նրանով, որ չի կարելի Թումանյանի անունը դարձնել նախընտրական քարոզչության առարկա, իր հերթին, խոստանալով գնումն այնպես կազմակերպել, որ դա չդիտվի որպես PR` ՀՀԿ-ի օգտին:
Թերթի իշխանական աղբյուրները պարզաբանում են նաև, թե ինչու է տվյալ հարցի լուծումը դրվել հենց Վարդան Ղուկասյանի վրա: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը այսպիսով պատժում Է Գյումրիի քաղաքապետին` «Ալեքսսւնդրապոլ» հյուրանոցի հետ կապված անիմաստ սկանդալից խուսափել չկարողանալու համար: Թերթը հիշեցնում է, որ 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի տարելիցի օրերին Ղուկասյանը իր հյուրանոցի բացումն արեց, ինչը վատ արձագանք գտավ գյումրեցիների և ընդհանրապհս հայաստանցիների շրջանում: