Home / Հայաստան / Ձնաբքի պատճառով Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ են

Ձնաբքի պատճառով Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ են

Այսօր ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ են Սելիմի լեռնանցքը,Վահրամաբերդ-Կափս, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհները: Այս մասին հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Գյումրի-Երևան ավտոմայրուղու Լանջիկից դեպի Մաստարա հատվածը: