Home / Հայաստան / «Կոստա Կոնկորդիա»-ն 1 տարի կողքի ընկած կմնա Իտալիայի ափերի մոտ(Ֆոտո)

«Կոստա Կոնկորդիա»-ն 1 տարի կողքի ընկած կմնա Իտալիայի ափերի մոտ(Ֆոտո)

Costa Crociere ընկերությունը, որին պատկանում է «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը, վթարի հետևանքների վերացման գործընթացի համար տենդեր է հայտարարել: Հիշեցնենք, որ հունվարի կեսերին վթարի ենթարկված «Կոստա Կոնկորդիա» զվոսանավը մինչ այժմ կողքի ընկած է Իտալիայի ափերի մոտ: Փորձագետների գնահատականներով, զբոսանավը ժայռաբեկորների վրա ընկած կմնա առնվազն մեկ տարի, հայտնում է lenta.ru-ն:

Ընկերության կողմից հայտարարված տենդերի արդյունքները հայտնի կդառնան 2012 թվականի մարտի վերջին: Իսկ վթարի հետևանքների վերացման բուն գործընթացը մոտ 7 ամիս կտևի:

Հիշեցնենք, որ «Կոստա Կոնկորդիայի» վթարի պահին զբոսանավի վրա 4200 մարդ կար: Վթարի մեջ մեղադրվում է կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն: Նրան մեղադրում են չկանխամտածված սպանության և մինչ ուղևորների տարհանումը նավից հեռանալու մեջ: Վթարի հետևանքով 17 մարդ է զոհվել, ևս 15-ը մինչ այժմ անհայտ կորած են համարվում: Հունվարի 31-ին Իտալիայի իշխանությունները հայտարարեցին որոնաղա-փրկարարական աշխատանքների ավարտի մասին:

Ներկայումս զբոսանավի ուղևորները և անձնակազմի անդամները մի շարք կոլեկտիվ հայցեր են ներկայացրել Costa Crociere ընկերության դեմ: Միաժամանակ, Costa Crociere-ն խոստացել է յուրաքանչյուր ուղևորի 14 հազար դոլար փոխհատուցում վճարել պատճառված վնասի համար: