ՀՀ նախագահ, ՀՀԿ աոաջնորդ Սերժ Սարգսյանը հավանության է տվել, որ առաջիկա ընտրություններին մեծամասնական ընտրակարգով Դավիթաշեն համայնքն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքից որպես ՀՀԿ թեկնածու առաջադրվի Դավիթաշեն համայնքի ներկայիս թաղապետ Արթուր Գևորգյանը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը։
Վերջինս ԱԺ՝ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի եղբոր որդին է։
Թերթը նշում է, որ տվյալ ընտրատարածքից պատգամավոր էր դարձել Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը։
«Սերժ Սարգսյանի՝ Արթուր Գևորգյանին պաշտպանելու որոշմամը, ըստ էության, վերջ է դրվում Լևոն Սարգսյանի պատգամավորական կարիերային, այսինքն՝ նրա մանդատ ստանալու հարցն այլևս փակված է», – նշում է «ՉԻ»-ն։