Գեղեցիկ կանանցով շրջապատված տղամարդիկ շատ ավելի մեղմ և շռայլ են դառնում: Կանանց վրա, ընդհակառակը, այդքան էլ հեշտ չէ նմանատիպ տպավորություն գործել, պարզել են Բրիտանիայի և Նիդերլանդների հետազոտողները:
Եթե ձեր սիրած տղամարդը, ով երբեք աչքի չի ընկել բարակիրթ պահվածքով, հանկարծ վերածվում է ասպետի, պետք չէ անմիջապես քնքուշ ժպտալ` նրա պահվածքը վերագրելով սեփական անձին: Պետք է ուշադիր շուրջբոլորը նայել, և դուք ամենայն հավանականությամբ մոտակայքում գեղեցիկ կին կհանդիպեք, որի վրա ձեր ուղեկցորդը փորձում է տպավորություն գործել: Այս վարքագիծը հարազատ է տղամարդկանց հոգեբանությանը: Ինչպես պարզել են հոգեբանները գեղեցիկ կանանց ներկայությունը «վատ տղաներին» ասպետ է դարձնում, գրում է medikforum.ru կայքը:
Իսկ կանայք, ինչպես պարզվել է, տպավորություն գործելու նման մեծ անհրաժեշտություն չունեն, այդ իսկ պատճառով իրենց շատ ավելի բնական են պահում, անգամ եթե մոտակայքում շատ հմայիչ տղամարդ կա: