Home / Հայաստան / Հայաստանում բազմաթիվ ճանապարհներ փակ են ձյան պատճառով

Հայաստանում բազմաթիվ ճանապարհներ փակ են ձյան պատճառով

Այսօր ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ են Արարատի մարզի Լուսաշող-Լանջառ, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա գյուղերի և Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի կողմից, հաղորդում է Արտակարգ Իրավիճակների նախարարությունը:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի, Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ, Արայ, Վարդենուտ, Ճարճակիս գյուղերի, Շիրակի մարզի Գյումրի–Վանաձոր, Շիրակի մարզի Ամասիա–Ցողամարգ, Ամասիա–Գյումրի ավտոճանապարհները:

ԱԻ նախարարությունը նշում է նաև, որ Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են` եղանակի վատթարացման և ձնահյուսի պատճառով: